Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։


Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: 


Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը: