32 կողմ, 5 դեմ. Տիգրան Ավինյանն ընտրվեց և դարձավ Երևանի 14-րդ քաղաքապետը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել ավագանու 32, դեմ 5 անդամ:  

Այնուհետև Տիգրան Ավինյանը ելույթ  ունեցավ. «Շնորհակալ եմ, սիրելի երևանցիներ, նորընտիր ավագանու հարգելի անդամներ, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել երևանցիներին։  Բոլոր այն մարդկանց, ովքեր որ 2023թ. սեպտեմբերի 17-ին գնացել են ընտրատեղամասեր և իրենց ձայնը տվել են մեր քաղաքական ուժին, նաև նրանց բոլորին, ովքեր մասնակցել են և իրենց ձայները տվել են մյուս քաղաքական ուժերին: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ավագանու անդամներին, ովքեր այսօր ընտրեցին քաղաքապետ, և ես խոստանում եմ ծառայել Երևանին, ծառայել ՀՀ-ին բոլոր այն սկզբունքներով, որոնք  դեռ 2018 թվականից մենք հայտարարել ենք։ Իրականում ազնվությունը և արդարությունը այս առումով միշտ հաղթում են, որովհետև ժողովրդավարական արժեքները, որոնք որ 2018 թվականից գերակա են ՀՀ-ում, ամենակարևոր ինստիտուցիոնալ հենքն են ստեղծում մեր երկրի ու Երևանի զարգացման համար»։
Ավինյանը նշեց, որ մնացած ուժերի հետ որոշ հարցերի լուծման հետ կապված նույնատիպ մոտեցումներ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում