Սպորտային մարմանամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Այսօր սպորտային մարմանամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:

 


«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։


 

Շնորհակալություն ենք հայտնում նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին, Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։