Անահիտ Հարությունյանը համատեղությամբ նշանակվել է Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,- ասված է հրամանագրում: