Նիկոլ Փաշինյանն ու Լուիս Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը:
Մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների: