Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Մամուլում տեղեկություններ են հայտնվել Սամվել Կարապետյանի թիմի «սիմվոլներից» մեկի՝ Արթուր Ավանեսյանի վերաբերյալ: Նա առավել հայտնի է Կանդազ մականունով:


Նշվում է, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, երբ Երևանի սրտում հայեր էին գնդակահարվում, Ռոբերտ Քոչարյանի հրամանով Ղարաբաղից Երևան ժամանած ստորաբաժանումների շարքերում է եղել նաև Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ 


Ըստ նույն հրապարակումների՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին նշյալ անձը առանձնապես մասնակցություն չի ունեցել։ Ընդհակառակը՝ ներգրավվել է Մարտակերտի ուղղությամբ մարտական գոծողություններին, սակայն ալկոհոլի ազդեցության տակ հայհոյել է Կարեն Շաքարյանին և խուճապային տրամդրություններ է տարածել անձնակազմի շրջանում, ինչի համար Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Հրապարակման մեջ նաև ասվում է, որ նա սեր ունի օնլայն խաղերի հանդեպ, և վերջինիս պարտքերը երբեմն փակել է Արայիկ Հարությունյանը։


Հրապարակումների համաձայն՝ 2023 թվականին՝ Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ, Արթուր Ավանեսյանը որդուն՝ Դավիթ Ավանեսանին, Վարդաձորի մարտական դիրքերից տեղափոխել է Մարտակետ։