Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Wizz Air ավիաընկերության բորտային ամսագրում ապրիլից հուլիս ամիսներին Երևանը կներկայացվի որպես կյանքով լի, դինամիկ և գրավիչ քաղաք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ամսագիրը բացահայտում է մայրաքաղաքի յուրահատուկ հմայքը՝ ընդգծելով
նրա ջերմ և հյուրընկալ մարդկանց, բաց ու ընկերասեր մթնոլորտը, ինչպես նաև հարուստ ու
բազմաշերտ մշակույթը։
