Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 24-30-ը։

 


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Նոր Նորքում՝ չի գերազանցել,

-Արաբկիրում՝ չի գերազանցել,

-Շենգավիթում` չի գերազանցել։

 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

-Կենտրոնում՝ մարտի 28-29-ը,

-Արաբկիրում` չի գերազանցել,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։