ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ լինի Հայաստանի հետ հարաբերություններում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և քաղաքավարի լինի Հայաստանի հետ իր աշխատանքում, հաղորդում է BelTA-ն։


«Դուք գիտեք, որ Հայաստանը, կարծես թե, չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միաժամանակ մնում է կազմակերպությունում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանն այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում։ Շատ դժվարին իրավիճակում։ Հետևաբար մենք պետք է քաղաքավարի և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Բելառուսի ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։