ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

ՀՀ Ազգային ժողովի այգում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ:


 

Հոգեհանգստյան կարգը կատարել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը: