Երևանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 28-ի առավոտյան ուղիղ չվերթով մեկնեց լեհական Վրոցլավ քաղաք:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վաղը՝ հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 22։00-ին տեղի կունենա Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկ» (Վրոցլավ) – «Արարատ» (Երևան) հանդիպումը։
«Արարատը» մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով․
Դարպասապահներ
Վսեւոլոդ Երմակով, Արման Սիմոնյան։
Պաշտպաններ
Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան։