Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել է

Ապրիլի 12-ին, ժամը 13:00-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել հողաշերտի սահք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։


Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 200 խմ), հողազանգվածը լցվել է ջրատարը, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են ավտոճանապարհին։


Փրկարարների, պարեկային ծառայության և կոմունալ բաժնի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը և ջրատարը բացվել են։