Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ը։
«Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը:
Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր պահանջ է երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոնից, այդ թվում՝ երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում օգտագործել 3-7 տարեկանների համար:
Մեր երկրում գործող օրենսդրության համաձայն` մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով: Իսկ 7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Հիշեք`
Երթևեկելիս մինչև 12 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքը, գլուխը կամ ոտքը:
Փոքր տարիքի երեխաներին ավտոմեքենայում երբեք մենակ չթողնել:
Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
Միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա օրինակ կծառայի ձեր երեխայի համար, և նրա մոտ մանկուց կձևավորվի ամրագոտի կոպելու սովորություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
