Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանին առաջարկում է խոշոր գործարք՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման նպատակով։


Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է Իրանի հետ հասնել «վիթխարի պայմանավորվածության»։  «Վաշինգտոնը նպատակ ունի ապահովել Իրանի բարգավաճումը և ինտեգրել այն համաշխարհային տնտեսության մեջ՝ նման մասշտաբի գործարքի շրջանակում, ինչպիսին տասնամյակներ շարունակ չի եղել»,- նշել է Վենսը։


Փոխնախագահը հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն՝ բոլոր կողմերի համար շահավետ համաձայնության հասնելու նպատակով։ Նա նաև նշել է, որ Թրամփը հանձնարարել է ամերիկյան պատվիրակությանը բանակցել բարեխղճորեն։


Վենսի խոսքով՝ կողմերի միջև առկա տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում, ուստի բանակցային գործընթացը շարունակական կլինի։