Civic.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ից այսօր հաստատեցին ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցաքննության լուրը։
«Վիտալի Բալասանյանը եկել, հարցաքննվել է, բայց նախաքննության շահերից ելնելով չենք կարող ասել՝ որ գործի շրջանակներում»,-նշեցին ԱԱԾ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը լրատվամիջոցներին ասել է, որ ԼՂ ԱԽ նախկին քարտուղարը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: «Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել, և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից: