Քաղաքացիակենտրոն լրատվություն
Financial Times-ի փոխանցմամբ՝ OpenAI-ը Կալիֆոռնիայի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Apple-ի՝ մեղադրելով առևտրային գաղտնիք գողանալու, անազնիվ մրցակցության և իր անհատական սարքերի արտադրության համար մատակարարների վրա ճնշում գործադրելու մեջ։
Ըստ OpenAI-ի՝ Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվի IO ստուդիայի գնումից հետո իրենց մշակած գաջեթները կարող են լուրջ մրցակցություն ստեղծել iPhone արտադրողի համար, իսկ Apple-ը փորձում է վախեցնել մատակարարներին և նախկին աշխատակիցների միջոցով տվյալներ ստանալ։ Apple-ում մեղադրանքներն անվանել են ուշադրությունը սեփական հուլիսյան հայցից շեղելու փորձ, որով նույնաբովանդակ մեղադրանք էր ներկայացվել OpenAI-ի դեմ։