Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։
Խորհրդարանական պատգամավորների իմպիչմենտի վերաբերյալ սահմանադրական դիմումը պաշտպանել են Սահմանադրական դատարանի վեց անդամներ, երեքը դեմ են եղել:
Իմպիչմենտի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։