Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Civic.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 19-ից մեկնարկած բողոքի գործողությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում ավելին, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։