«Հերի՛ք է». Թրամփն արգելել է Իսրայելին հարվածել Լիբանանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին այլևս չի թույլատրվում հարվածներ հասցնել Լիբանանին։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։


«Իսրայելին այլևս չի թույլատրվում հարվածներ հասցնել Լիբանանին։ ԱՄՆ-ն ԱՐԳԵԼՈՒՄ Է նրանց դա անել։ Հերի՛ք է»,- գրել է Թրամփը։


Նա նաև նշել է, որ կշարունակի աշխատանքը Լիբանանի հետ և կզբաղվի «Հեզբոլլահ» շարժման հետ կապված իրավիճակով։


Անդրադառնալով Իրանի հետ գործարքին՝ Թրամփն ընդգծել է. «Իրանի հետ համաձայնագիրը նախատեսելու է հարստացված ուրանի փոխանցում ԱՄՆ-ին. այս կամ այն կողմին գումարի վճարում չի դիտարկվում»։