Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ Հայաստանի քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրությանն ու դարնում կիրառված բառամթերքին։