Բաքվում Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարության ժամանակ նրա փաստաբան Նաթիգ Բայբալաևը դատարանին է դիմել միջնորդությամբ առ այն, որ ինքը տառապում է շաքարային դիաբետով և խնդրում է իրեն թույլ տալ գնալ արտերկիր՝ բուժման։
Դատավորը Խաչատրյանին նոր փաստաբան է նշանակել՝ Ռադմիլա Աբդուլովային։ Ինքը՝ ամբաստանյալը, համաձայնել է փաստաբանի փոփոխությանը։
Հիշեցնենք, որ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցաքներ, գործով տուժող է ճանաչվել 59 մարդ։