Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
APA-ի փոխանցմամբ՝ Վագիֆ Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից հրաժարվելու մասին, նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Ադիլովան: Trend-ը, մինչդեռ, հաղորդում է, թե Բեյբալաևն է հրաժարվել Խաչատրյանի հետագա պաշտպանությունից՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ: