Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100 հազարական դրամով տուգանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Այս առնչությամբ «
Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, որին ի պատասխան հայտնեցին հետևյալը.
«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:
ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:
Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»: