Քննարկվել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքները. տեղի է ունեցել ՔՊ կուսակցության Վարչության նիստ
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։