Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

«Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում` https://www.armed.am/publicdata/?pg=drugs:


Այստեղ, անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով:


Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ` https://moh.am/#1/8542»,-ասված է հաղորդագրության մեջ։