Փոխանցեք ձեր մեկ դրամը և տեր կանգնեք խաղաղությանը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է․ վարչապետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։


«Սիրելի ժողովուրդ, քաղաքականության ֆինանսավորման մեր իդեալը, որի հետևից մենք գնում ենք՝ հետևյալն է․ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքական գործունեություն ծավալելու համար պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք մի հոգու, ով մեզ կտա 1000 դրամ, այլ պետք է գտնենքն 1000 հոգու, ով մեզ կտա մեկ դրամ։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Փոխանցեք ձեր մեկ դրամը և տեր կանգնեք խաղաղությանը։ Հաշվեհամարի մասին տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ․ civilcontract.am»