Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից civic.am-ին հաստատում են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։
Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասնում է 5-6-ի։