Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։


Ավելին՝ սկզբանղբյուրում։