Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ փոխանցում է APA գործակալությունը։
Բայրամովի խոսքով՝ գործընթացը շարունակվում է սահմանային տարբեր հատվածներում։
Նա նաև պնդել է, թե Հայաստանում առկա են «ռևանշիստական մտածողություն ունեցող ուժեր», որոնք, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «չեն նպաստում դրական արդյունքների»։