Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին:

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը:

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: