Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։


Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։

Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո՝ առավելագույնը 30 օրվա ընթացքում։