Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված ա, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա. Ծառուկյանը՝ Բելառուս փախած որդու մասին․ Factor

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը FactorTV-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ անձամբ չի լսել, բայց իրեն տեղեկացրել են։ Անդրադառնալով ընտանիքին առնչվող հայտարարություններին՝ նա նշել է. «Քաղաքականության մեջ աշխարհով մեկ ընդունված ա, որ չի կարելի ընտանիք մտնել՝ երեխա, կին, ծնողներ… Դա ինձ համար անընդունելի է: Ես և իմ բարձունքի վրա մնալու եմ… Ծառուկյանն իր կշիռը, իր հարգանքն էս տարիների ընթացքում ունի։ Ես ոչ ընտանիք եմ մտնում, ոչ երեխա եմ քննադատում»։


 Հարցին` արդյոք իր որդին կվերադառնա՞ Հայաստան, Ծառուկյանը պատասխանեց. «Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված ա, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա»։ 


Իսկ այն դիտարկմանը, թե հույս ունեն, որ մինչ այդ իշխանափոխությո՞ւն կլինի, հավելեց. «Դա Աստծո կամոք, որը բարին ա՝ նա կկատարվի»։ 


Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ինչու Ծառուկյանը չքննադատեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին շնորհավորելու համար։ «Նա իմ ընկերն է, և ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չի խառնել իրար։ Նա մեր, իմ հարգարժան մարդն ա և իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ ա եղել, որն էլ պետք ա, արել ա»,- արձագանքեց Գագիկ Ծառուկյանը։