«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ «Հայաստան» դաշինքի գրասենյակում, իրականացվում են քննչական գործողություններ։


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։


«Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից: