Քաղաքացիակենտրոն լրատվություն
www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք Եվրատեսիլին չեն մասնակցում:
Այցելեք www.esc.vote կայք (ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված), քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 10 քվե (եթե ցանկանում եք 10 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը՝ մինչև 10):
Եվրատեսիլին չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակիչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ: