Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


«Մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ից, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից)՝ երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում, մայիսի 16-ին՝ ժամը 16։00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ»։