Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մայիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային հետազոտման նպատակով տեղափոխել է «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։