Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։
«Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։
Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։