Ինչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ մանրամասնում է ԿԸՀ-ն

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրազեկող տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են քաղաքացիները փոխել իրենց ընտրատեղամասը։

՝ ԿԸՀ-ն նշում է, որ ընտրատեղամասը փոխելու դիմումները քաղաքացիները կարող են ուղարկել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչ մայիսի 26-ը, ժամը 14:00-ն:


Ովքե՞ր կարող են նման դիմում ուղարկել

Ովքեր հաշվառված են մի համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են այլ համայնքում:


Ովքեր հաշվառում չունեն:


Ովքեր հենաշարժական խնդիր ունեն, բայց իրենց տեղամասը հարմարեցված չէ:


Կարևոր նկատառում՝ Վերջին խմբի ընտրողները կարող են տեղամասի փոփոխության դիմում ուղարկել նաև միևնույն համայնքի կամ բնակավայրի ներսում: