Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մայիսի 15-18-ը բացահայտել են 305 հանցագործություն, որոնցից 16-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝

  • 80 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 25 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 14 դեպք՝  խարդախության,
  • 12 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 10-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը-զենքի հայտնաբերման,
  • 7 դեպք՝ խուլիգանության,
  • 5 դեպք՝ զենք զինամթերքի առգրավման, ինքնիրավչության,
  • 4-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի,
  • 3-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
  • 2-ական դեպք՝ շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։


Բացահայտվել են սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու, հետամտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, հրազենի նույնականցման տարրերը կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 10 դեպք՝ շորթման,
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 49 մարդ ստացել է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։