Մաֆիայի շերեփուկները պնդումներ են անում՝ մեզ չափելով նույն արշինով, ինչ մինչև 2018-ի հանցագործ իշխանությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության դաշտից հնչող պնդումներին:


«Նայում եմ՝ մաֆիայի շերեփուկները՝ կալուգացի օլիգարխի, Քոչարյանի, Սերժի, Ծառուկյանի, Թաթոյանի և մյուս անվճար հավելվածների ներկայացուցիչները պնդումներ են անում, թե տեռորիստական խմբավորման սպառնալից հայտարարությունը իշխանությունն է կազմակերպել, որովհետև դա ձեռնտու է մեզ:


Գիտե՞ք՝ ամեն անգամ ինչու եք ջախջախվում: Որովհետև դուք պլյուս նինակարապետյանց իրավապաշտպան կոչվածները մեզ չափում են նույն արշինով, ինչ մինչև 2018 թվականի եղած հանցագործ իշխանությանը:


Այսինքն՝ իրենք մտածում են, որ մենք նույնն ենք, ինչ իրենց քաղաքական գործընկեր ու «հայրիկ» Սերժը, որը կարող էր, օրինակ, ՊՊԾ գնդի հարձակում արտոներ: Շարունակեք, մենք դեմ չենք»,- գրել է Հարությունյանը: