Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ընդդիմադիր ուժերը՝ Կարապետյանը, Քոչարյանը և Ծառուկյանը, պատային իրավիճակում են։ Բոլոր հարցումներով՝ ընդդիմության պարտությունը անխուսափելի է, քարոզարշավի մեկնարկից հետո ՔՊ-ն կտրուկ ավելացրել է վարկանիշը, իսկ Սամվել Կարապետյանի մտքի գոհարները և Քոչարյանի համատարած ստորացումը հստակ ընդդիմության բոլոր ուժերին դրել են անցողիկ շեմը չհաղթահարելու վտանգի տակ։
Այս իրավիճակից ելնելով է, որ ընդդիմադիր տասովշիկներն արդեն կենտրոնանում են ոչ թե ընտրություններին ձայն բերելու, այլ հետընտրական ցույցերի համար խուլիգանախմբեր կազմելու վրա։ Ընդդիմությունը գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու, և ընդամենը փորձելու է հետընտրական ցնցումներով փոքր-ինչ դառնության համ տալ ՔՊ-ի անվիճելի հաղթանակին։