Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է The Insider-ի հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի՝ անձնագրային գործում աշխատանքի վայրը «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն» նշման հետ:
«Ինսայդերի հրապարակած տեղեկությունը՝ ռուսական գործակալական ցանցի անդամների վերաբերյալ, պետք է անհապաղ գնահատականի արժանանա ԱԳՆ-ի կողմից։
Սա արժանապատվության, պետականության և ինքնիշխանության հարց է։ Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է ԱՆՀԱՊԱՂ լքեն Հայաստանը։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին վերագրվող տվյալներին, ապա էական տարբերություն չկա՝ դու Պուտինի օլիգարխն ես, թե ՖՍԲ-ի գործակալ․ կախվածությունը նույնն է»,- գրել է Սարգսյանը: