Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։
Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ: