Ո՞ր կուսակցությունը կամ դաշինքը քանի տոկոս ձայն կհավաքի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում․ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է մայիսին անցկացված հարցման արդյունքները։ «Ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին քաղաքացիների պատասխանների հարաբերակցությունն այսպիսին է․
Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր» 32%,
Սամվել Կարապետյան/ «Ուժեղ Հայաստան» – 6%,
Ռոբերտ Քոչարյան/ «Հայաստան» դաշինք- 3%,
Գուրգեն Սիմոնյան/ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 2%,
Գագիկ Ծառուկյան/ ԲՀԿ – 1%։
Այլ գործիչների վարկանիշները ևս չեն գերազանցում 1 տոկոսը։ 
Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումն իրականացրել է հեռախոսազանգի միջոցով՝ մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1511 մարդ։ Փետրվարին նմանատիպ հարցադրմամբ անցկացված հարցման համեմատ՝ ՔՊ-ի վարկանիշն 8 տոկոսով աճել է, «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 3 տոկոսով նվազել, «Հայաստան» դաշինքինը մնացել է անփոփոխ։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի վարկանիշը նվազում է արձանագրել 2 տոկոսով, Գուրգեն Սիմոնյանի գլխավորած ուժինը՝ աճել 1 տոկոսով։ «Որքա՞ն է հավանական, որ կմասնակցեք ընտրություններին»․ հարցվածների 79%-ը նշել է, որ շատ հավանական է։ Փետրվարին այս պատասխանն ընտրել էր հարցվածների 68 տոկոսը։ Այս խմբի մոտ նախընտրությունները հետևյալ պատկերն են արձանագրել․
Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր» 38%,
Սամվել Կարապետյան/ «Ուժեղ Հայաստան» – 7%,
Ռոբերտ Քոչարյան/ «Հայաստան» դաշինք- 4%,
Գուրգեն Սիմոնյան/ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 2%,
Գագիկ Ծառուկյան/ ԲՀԿ – 2%։
Այլ գործիչների վարկանիշները չեն գերազանցում 1 տոկոսը։

«Արդյո՞ք ընտրությունները կլինեն ազատ և արդար»․ 34 տոկոսը վստահ է՝ միանշանակ ազատ և արդար կլինեն, 37%-ը՝ հավանաբար ազատ և արդար կլինեն, 13%-ը՝ հավանաբար ազատ և արդար չեն լինի, 12 տոկոսը վստահ է՝ միանշանակ ազատ և արդար չեն լինի, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Իշխանության կողմնակիցների 93%-ը կարծում է, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, իսկ ընդդիմադիր կողմնորոշում ունեցողների շրջանում մեծամասնությունը՝ 55 տոկոս և բարձր, կարծում է՝ դրանք կեղծվելու են կամ արդար չեն լինելու:
Փետրվարի համեմատ՝ էականորեն փոփոխություն են կրել նաև ամենավստահելի քաղաքական գործիչների վարկանիշները։ «Ո՞ր քաղաքական կամ հանրային գործչին եք ամենաշատը վստահում» հարցին պատասխանել են այսպիսի համամասնությամբ․
Նիկոլ Փաշինյան – 29%, 9% աճ,
Սամվել Կարապետյան – 8%, 2% նվազում , Ա
րարատ Միրզոյան – 5%, 1 % աճ,
Ռոբերտ Քոչարյան – 4%, 1 % նվազում,
Գագիկ Ծառուկյան – 3%, 1 % նվազում,
Ալեն Սիմոնյան – 3%, անփոփոխ,
Արամ Սարգսյան- 3%, անփոփոխ,
Գուրգեն Սիմոնյան – 2%, անփոփոխ,
Արման Թաթոյան – 2%, անփոփոխ։
Այլ ուժերի վստահում է հարցվածների 14 տոկոսը, 2 % նվազում։ Ոչ ոքի չի վստահում՝ 40 տոկոսը, 8% նվազում։

Հրապարակումը՝ Factor-ի։