Նոյեմբերի 10-ին մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանցի փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի թիվ 13 շենքի հետնամասում հայտաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ Գեղարքունիքի մարզի բնակիչ 80-ամյա Սերյոժա Ս.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։