«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ։
Այն վկայում է՝ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք վերաբերում են «Մոսպրոմէքսպլուատացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Էկրանապատկերներում, որոնք հրապարակել էր Սիմոնյանը, երևում է, որ Նարեկ Կարենի Կարապետյանը նշված ընկերության բաժնետեր է և ունի ՌԴ քաղաքացիություն։
Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։
Նույն օրը Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր այդ պնդումները։ Որպես աջակցություն Կարապետյանին, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նույնպես հայտարարել էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն։
Կարապետյանի այդ հայտարարությունից հետո, սակայն, Սիմոնյանը մեկ այլ ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ հին տվյալները հեռացվել են՝ համապատասխան հղումը որոշ ժամանակ անհասանելի է եղել, ապա դրանց խմբագրված տարբերակն է հրապարակվել գրանցամատյանում։
Տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին։
Ինչի՞ մասին է վկայում փաստաթուղթը
Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում