«Նոր քայլ ուղիղ առևտրում»․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը կիսվել է Փաշինյանի հրապարակումով

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։ Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», - Փաշինյանի հրապարակումն է մեկնաբանել Քըլըչը։