Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր

Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 10 կմ հատվածում, Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի հողամասում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։