Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել․ երկու անձ թեթև վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


 
Ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Երկու անձինք թեթև վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։