«Պաշտպան հայրենյաց» ծրագրում նոր խրախուսումներ են առաջարկվում․ որքան պատվովճար է նախատեսվում

Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 27-ի նիստում ներկայացվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի փոփոխություններ, որոնց նպատակն է խրախուսել երկարաժամկետ պայմանագրային ծառայությունը։

 

Ըստ առաջարկի՝ ծրագրով առաջին 5 տարին ծառայած զինծառայողները նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան հավելյալ պատվովճար․ 2 տարով ծառայությունը շարունակելու դեպքում՝ 1.5 մլն դրամ, իսկ 5 տարով շարունակելու դեպքում՝ ևս 5 մլն դրամ։

 

Փոփոխությամբ նաև նախատեսվում է, որ ժամկետային զինծառայողները ծրագրին կարող են միանալ արդեն ծառայության 4-րդ ամսից՝ նախկին 6 ամսվա փոխարեն։

 

Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։